Դանթեական ճամփորդության ինձ համար մշտապես արդիական թեման է պատկերված այս շշին։ Ներքևում դասական մեղսագործներ են` խաղամոլներ, գինեմոլներ, ընչաքաղց դևեր։ Քավարանի հատվածում սպասասենյակ է, ուր կան նստատեղեր, գրապահարան և էկրան, որի վրա գրված են դրախտ բարձրանալ պատրաստվողների համարները։ Երևում է՝ ինչպես է դևերից մեկը վախվորած գնում վերև։ Իսկ շշի վերևում` դրախտում վեցաթև Սերաֆիմ հրեշտակը, որը մեծ աչք է, կարդում է մեծն Գյոթե և երկու սիրահար այլմոլորակային համբուրվում են` գովերգելով իմաստությունը և սերը։