Սիրով՝ Հայաստ անի այգիներից` աշխարհին

ՍՈՐՏՍՏՈՐ ՍՊԸ-ն Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի առաջատար ընկերություններից է, որտեղ համադրվում են արտադրությունը և ագրոարդյունաբերական նորարարական ծառայությունները։

Մենք մշակում ենք ավելի քան 80 հեկտար բարձրակարգ ինտենսիվ այգիներ ArLeAM բրենդի ներքո։

Հատուկ տեխնոլոգիաներով շշալցնում, բրենդավորում և վերավաճառում ենք պրեմիում գինիներ և Օ դե Վի՝ DOOR ապրանքանիշի ներքո, ու առաջարկում սպառողին WINEDOOR հարթակում՝ գինիների և ոգելից խմիչքների մասնագիտացված կայքում։

Մենք հյուրընկալում ենք ուղևորներին ArLeAM AERO ռեստորանում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի Պատվիրակությունների և VIP սրահում՝ առաջարկելով հարմարավետություն, անթերի համ և բարձրակարգ սպասարկում։

Բերում ենք նորարարական լուծումներ գյուղատնտեսության, հյուրընկալության և գինեգործության ոլորտներում՝ Հայաստանի սրտում։

Զգա՛ սերը ArLeAM-ի այգիների յուրաքանչյուր մրգում։

Բրենդ՝ կառուցված համամարդկային արժեքների վրա, ուղղորդվող ինտուիցիայով ու մաքուր սիրով՝ առանց արհեստական հավելումների։

Ավելին

WineDoor-ը գինու մասնագիտացված նորարարական հարթակ է։

Գնե՛ք բացառիկ գինիներ աշխարհի լավագույն գինեգործական տարածաշրջաններից։ Շփվեք էքսկլյուզիվ գինեգործների հետ։ Բացահայտեք գինու արթ հավաքածուները։

Ավելին

Գուրմանների ճանապարհորդությունները սկսվում են ArLeAM AERO-ում

Զվարթնոց միջազգային օդանավակայանի Պատվիրակությունների և VIP սրահում գտնվող մեր ռեստորանն առաջարկում է նրբաճաշակ գաստրոնոմիկ փորձառություն բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունն ու ճաշակը։

Պատվիրեք նախապես, վայելեք համեղ ուտեստներն ու խմիչքները, ճամփորդեք յուրահատուկ։

Ավելին
Վիդեոյի հիմն. նկար

Մեր Մասին

ArLeAM-ը նորարարական ապրանքանիշ է, որն առաջարկում է առանձնահատուկ հոգատարությամբ և բացառիկ սիրով աճեցված բնական, բարձրորակ արտադրանքներ։ Մենք սննդամթերքի և խմիչքի վստահելի մատակարար ենք և առաջարկում ենք այնպիսի արտադրանքներ, որոնց սպառումը ձեզ միայն հաճույք կպատճառի։

Մեր առաքելությունն է մատակարարել առողջարար, գեղեցիկ և բարձրորակ արտադրանքներ։

Վիդեոյի հիմն. նկար

Այսօր մենք բրենդավորում և արտահանում ենք մրգեր, հյութեր, շոկոլադ, մեղր և տեղացի ֆերմերների շատ այլ արտադրանքներ, ինչպես նաև գինի, կոնյակ և Eau De Vie՝ DOOR ապրանքանիշի ներքո։

Մենք առաջարկում ենք հոգատարությամբ աճեցված, ձեռքով հավաքված և խնամքով ընտրված բնական արտադրանքներ՝ ցանկացած ճաշակի համար։ Եթե Դուք փնտրում եք թարմ մրգեր, համեղ հյութեր կամ առողջարար խորտիկներ՝ մենք պատրաստ ենք բավարարել Ձեր բոլոր պահանջները։

ArLeAM-ում մենք հավատում ենք, որ ցանկացած արարում սիրո դրսևորում է, և հենց այս հավատն է մեզ ոգեշնչել ստեղծել մի ապրանքանիշ, որն այդ սերը կհասցնի ուղիղ ձեր տուն։

Նպատակ ունենալով ստեղծել որևէ յուրահատուկ բան՝ մենք վերածվել ենք համաշխարհային ապրանքանիշի, որը եվրոպական տեխնոլոգիաների օգնությամբ ներդրել է դիստրիբուցիայի և սպառման միջազգային մշակույթը։

Ապրանքանիշ, որը ստեղծվել է համընդհանուր արժեքների հիման վրա, առաջնորդվելով անկեղծ սիրով և հոգատարությամբ, առանց որևէ հավելանյութերի։

Մրգեր ArLeAM

ArLeAM-ի ինտենսիվ այգիների ավելի քան 25 հա տարածքում աճում են չորս տեսակի՝ միմյանցից տարբերվող, հյութալի և յուրահատուկ համային հատկանիշներով խնձորներ՝ Ռոյալ Գալա, Ռեդ Դելիշես, Գոլդեն Դելիշես և Գրեննի Սմիթ։ Յուրաքանչյուր տեսակ առանձնանում է իր արտաքին հատկանիշներով և յուրահատուկ գեղեցկություն հաղորդում այգիներին։ Խնձորի բերքահավաքը սկսվում է օգոստոսին՝ կարմրադեղնավուն Գալա խնձորներով, որին հաջորդում են կանաչադեղնավուն Գոլդեն Դելիշեսը և վառ կարմիր Ռեդ Դելիշեսը: Բերքահավաքն ավարտվում է սեպտեմբերին՝ հյութալի ու թթվաշ Գրեննի Սմիթ տեսականիով:

Հայկական ծիրանն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի։ ArLeAM-ի ծիրանի այգիները զբաղեցնում են մոտ 11 հա տարածք և բացի հայկական ավանդական տեսակներից աճում են նաև եվորպական ծիրանի տեսակներ, ինչպիսիք են՝ Լունաֆուլ, Օրանժ ռուբիս, Ֆարալիա և Նելսոն։Քաղցրահամ ծիրանի բերքահավաքը սկսվում է հունիսին՝ Լունաֆուլ ծիրանի տեսակով, որին հաջորդում են Օրանժ Ռուբիսը, Ֆարալիան և վերջում Նելսոնը։ Ի տարբերություն հայկական տեսակների Նելսոնը համարվում է ուշահաս և բերքը հասունանում է օգոստոսին։

ArLeAM-ի այգիների քաղցրությունն ու գեղեցկությունը համալրում են մոտ 10 հա տարածք ունեցող տանձի այգիները, որտեղ աճում են Կոնֆերանս և Վիլյամս տեսակները։ Կոնֆերանսը շատ քաղցր է և բուրավետ, իսկ Վիլիամսն առանձնանում է իր յուրահատուկ համով՝ այն միաժամանակ և՛ քաղցր է, և՛ թթվաշ։

ArLeAM-ի ավանդական այգիներում բերքահավաքի մեկնարկը տրվում է հունիսին՝ բազմատեսակ կեռասների հավաքով, որոնք առանձնանում են հյութալի և քաղցր համային հատկանիշներով։