Հաճախ տրվող հարցեր
Ինչպե՞ս կարող եմ գրանցվել
Այցելեք arleam.com կայք, աջ անկյունում սեղմեք «Մուտք գործել» կոճակը և հետևելով հրահանգներին լրացրեք համապատասխան դաշտերը։
Ինչպե՞ս կարող եմ պատվիրել:
Մուտք գործեք arleam.com կայք, համապատասխան բաժիններից ընտրեք Ձեր նախընտրած ապրանքները, ավելացրեք զամբյուղի մեջ։ Գնումների զամբյուղում ստուգեք բոլոր տվյալների ճշտգրտությունը, լրացրեք անհրաժեշտ տվյալները և հաստատեք պատվերը կամ կապվեք հաճախորդների սպասարկման բաժնի հետ՝ +374 44 700 400 հեռախոսահամարով։
Ի՞նչ տեսականի ունեք։
Տեսականուն ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի համապատասխան բաժիններ՝ մրգեր, հյութեր, քաղցրավենիք, ոգելից խմիչքներ։
Ո՞ր ժամերին եք իրականացնում առաքումը
Առաքման ժամանակացույցը երկուշաբթիից ուրբաթ է։ Պատվերներն առաքվում են հաջորդ օրը՝ պատվերը հաստատելուց հետո։
Որքա՞ն է առաքման արժեքը։
Երևանում առաքումն արժե 1000 դրամ։
Երևանից դուրս առաքում ունե՞ք։
Դեռ ոչ
Ի՞նչ վճարային եղանակներ եք սպասարկում։
Կանխիկ, անկանխիկ, POS տերմինալ, Idram, Telcell դրամապանակ, FastShift:
Կարո՞ղ եմ պատվեր կատարել առանց կայքում գրանցվելու։
Այո, կարող եք:
Ինչպե՞ս կարող եմ պատվերը չեղարկել կամ փոխել։
Պետք է կապ հաստատեք հաճախորդների սպասարկման բաժնի հետ։
Ինչպե՞ս կապ հաստատեմ հաճախորդների սպասարկման բաժնի հետ։
Դուք կարող եք կապվել մեզ հետ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 18:00:
Հեռ. +374 44 700 400
Էլ․ փոստ: [email protected]
Chat/Hoory – անմիջապես կայքից/հավելվածից
Կնշե՞ք Ձեր էլ․ հասցեն։
Զեղչեր ունե՞ք
Մենք մշտապես առաջարկում ենք շաբաթական և սեզոնային զեղչեր, որոնց կարող եք ծանոթանալ այցելելով մեր կայք, սոցիալական էջեր, ինչպես նաև դիմելով հաճախորդների սպասարկման բաժին։
Կարո՞ղ եմ պատվիրել հավելվածի միջոցով։
Այո, կարող եք:
Հավելվածը վճարովի՞ է։
Խանութ ունե՞ք ։
Դեռ ոչ
Քանի՞ տեսակի խնձոր ունեք։
4՝ Ռոյալ Գալա, Ռեդ Դելիշես, Գոլդեն Դելիշես, Գրեննի Սմիթ:
Քանի՞ տեսակի ծիրան ունեք։
4` Ֆարալիա, Նելսոն, Օրանժ Ռուբիս, Լունաֆուլ:
Քանի՞ տեսակի տանձ ունեք։
2՝ Վիլյամս, Կոնֆերանս:
Ինչպե՞ս կարող եմ համագործակցել Ձեզ հետ ։
Համագործակցության առաջարկը կարող եք ուղարկել [email protected] էլ․ հասցեին, ինչպես նաև՝ լրացնելով համապատասխան տվյալները կայքի «Դառնալ գործընկեր» բաժնում։
Ձեզ մոտ աշխատելու համար ու՞մ պետք է դիմեմ։
Կարող եք Ձեր CV-ն ուղարկել [email protected] հասցեին կամ այցելել կայքի career բաժինը:
Ի՞նչ ծառայություններ եք մատուցում։
Պալետավորում, տեսակավորում, մեղրամոմով մշակում, պահեստավորում, սառնարաններ, մրգերի վրա լազերային տպագրություն, փաթեթավորում :
Մեծածախ վաճառք իրականացնո՞ւմ եք ։
Այո:
Որտե՞ղ են գտնվում ArLeAM-ի ինտենսիվ այգիները:
ՀՀ, 0214, Արագածոտնի մարզ, համայնք Կարբի, 21-րդ փ․ 7։