Հաճախ տրվող հարցեր

Որտե՞ղ է գտնվում ArLeAM AERO ռեստորանը։

Ռեստորանը գտվնում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի VIP և պատվիրակությունների սրահում։

Ինչպե՞ս կարող եմ մոտենալ ArLeAM AERO ռեստորան։

Ռեստորանը հասանելի է Զվարթնոց միջազգային օդանավակայանի շենքի աջ կողմից․ մուտքը նույնն է, ինչ VIP և Պատվիրակությունների սրահինը։ Բացի այդ, կարող եք մոտենալ նաև օդանավակայանի «Ժամանում» սրահից՝ հետևելով AERO SHOP խանութի դիմացի ցուցանակին։

Անհրաժեշտ՞ է անձնագիր, վիզա կամ ավիատոմս՝ ArLeAM AERO մուտք գործելու համար։

Ոչ, անհրաժեշտ չէ։ Մեր ռեստորանը գտնվում է անձնագրային ստուգման կետից առաջ և հասանելի է բոլորի համար՝ և՛ ուղևորների, և՛ դիմավորողների, և՛ ճանապարհողների։ Այսինքն՝ մուտք գործելու համար անձնագրային կամ ավիատոմսի ստուգում չի պահանջվում։

Կարո՞ղ եմ նախապես սեղան ամրագրել ArLeAM AERO-ում։

Այո՛, սեղան կարող եք ամրագրել օրվա ցանկացած պահին՝ օգտվելով մեր օնլայն ամրագրման ձևից։ Ռեստորանը հյուրերին սպասարկում է 24/7 ձևաչափով։

Ինպե՞ս կարող եմ վճարել պատվերի կամ գնումի համար։

Վճարումը կարող եք կատարել Ձեզ հարմար տարբերակով․ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ՝ բանկային քարտով։ Բացի այդ, մենք ընդունում ենք վճարումներ նաև Fast Shift և Idram համակարգերով։

Կարո՞ղ եմ պատվեր գրանցել ռեստորանի մենյուից և վերցնել այն ինձ հետ ինքնաթիռ։

Այո՛, կարող եք։ Պատվերը հնարավոր է վերցնել ձեզ հետ, եթե այն համապատասխանում են Զվարթնոց օդանավակայանի «Ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռի» թույլատրելի չափանիշներին։

Ինչպե՞ս կապ հաստատեմ ձեզ հետ։

Դուք կարող եք կապվել մեզ հետ օրվա ցանկացած ժամին, մենք աշխատում ենք շուրջօրա:

Էլ․ փոստ: [email protected]

Հասցե՝ Zvartnots Airport, VIP & Delegations Hall

Ո՞ր սոցիալական հարթակներում կարող եմ գտնել ձեզ։